Առաջարկվում է ձևավորել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշում է կայացրել առաջարկել ԱԺ խորհրդին` ձեւավորելու Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ:
Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2023 թվականի նոյեմբերին:
Նախորդ տարի երկու պետությունները փոխադարձաբար նշանակել են ոչ ռեզիդենտ դեսպաններ, իսկ բոլորովին վերջերս էլ Սաուդյան Արաբիայի խորհրդարանում` Խորհրդատվական խորհրդում, ձեւավորվել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խումբ:
Հանձնաժողովի նախագահը ողջունել է բարեկամական խմբի ձեւավորումը:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել առաջարկին: Այն քննարկվել է փետրվարի 3-ի նիստում: