Վեստ Արմենիան նորեկ ունի
«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է երիտասարդ դարպասապահ Մխիթար Ումրեյանը:
20-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» սան է, տևական ժամանակ անցկացրել է երևանյան ակումբի համակարգում՝ հասնելով մինչև գլխավոր թիմ:
Ումրեյանը ներկայացրել է Հայաստանի Մ-18 հավաքականը: