ՊՎԾ-ն պետական կառավարման մարմիններում հայտնաբերված խախտումների արդյունքում 1 մլրդ դրամ է վերականգնել պետբյուջե
Պետական վերահսկողական ծառայությունը 2024 թվականին պետական կառավարման մարմիններում հայտնաբերված խախտումների արդյունքում շուրջ 1 մլրդ դրամ է վերականգնել պետական բյուջե:
Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
«Պետական կառավարման համակարգի մարմիններում առերևույթ խախտումների արդյունքում շուրջ 1 մլրդ դրամ վերականգնվել է պետական բյուջե՝ 2024-ի մեր վերահսկողության արդյունքում»,-ասաց Պետրոսյանը: