Միխայլովկա համայնքում օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Լոռու մարզի Միխայլովկա համայնքում գործող «Ճանապարհ» ՍՊԸ-ում ու արձանագրել մի շարք խախտումներ։ Այդ մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:
Մասնավորապես՝
· բազալտի խճի վերամշակման համար նախատեսված ջարդիչ տեսակավորման կայանքը գործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության,
· ասֆալտբետոնի արտադրամասի գազի վառարանների շահագործումը նույնպես կազմակերպվել է առանց համապատասխան թույլտվության։
Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ջարդիչ տեսակավորման կայանքի և գազի վառարանների ապօրինի շահագործումը։
Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է 4.000.000 դրամ գերազանցող վնասի փոխհատուցման պահանջ։