Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ աշխատակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալին
Այսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել ՏԿԵՆ աշխատակազմի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Նախ աշխատակազմին եմ ներկայացրել իմ նորանշանակ տեղակալ Վարդան Կոստանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։
Հաջորդիվ քննարկել ենք հրատապ անելիքները, ոլորտային պատասխանատուները զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, ընթացիկ անելիքները։ Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս»,- գրել է նախարարը։