«BMW X7»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին
Երեկ՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Էմին Պետրոսյանը, իր վարած «BMW X7» մակնիշի ավտոմեքենայով, Գառնի գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու հողաթմբին:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։