Արտակարգ դեպք՝ մետրոպոլիտենում. 5 անձ ձերբակալվել է
Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոպոլիտենում: «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է STOP արգելալծակը, գնացքն արգելակել է։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:
«Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը:
Քրեական գործ է հարուցվել ԱԱԾ-ի կողմից, մետրոպոլիտենի ոստիկանության կողմից, և Քննչական կոմիտեի մեր գործընկերների կողմից օպերատիվ աշխատանքի արդյունքում երեկ երեկոյան 5 քաղաքացի արդեն ձերբակալված է»,- ասաց նա: