«Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին. Առաջին ալիքը մանրամասներ է հայտնել
«Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջին ալիքից հայտնում են՝ մասնակիցների անունները կհայտարարվեն նախապես:
«Համերգի ընթացքում կհնչեն նրանց մրցութային երգերը, և նաև հենց դուք եք ընտրելու հայաստանյան պատվիրակին SMS քվեարկությամբ։ Տոմսերի վաճառքը կմեկնարկի շուտով»,- տեղեկացնում է Առաջին ալիքը:
Հիշեցնենք՝ «Դեպի Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի հաղթող մասնակիցը իր երգով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի ﬕջազգային մրցույթում, որը կկայանա Շվեյցարիայի Բազել քաղաքում: