«Ինտեր»-ը խուսափեց պարտությունից միլանյան դերբիում
«Մանչեսթեր Սիթին» 1-5 հաշվով պարտություն կրեց «Արսենալից»: Հանդիպումից հետո «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանություն է տվել.
«Ես միայն տխուր եմ խաղի վերջին 25 րոպեների համար։ Կարծես մոռացել էինք, թե ինչ պետք է անեինք, ինչ էինք անում 65-70 րոպե: Իհարկե, այստեղ դժվար է սկսել հանդիպումը: Բայց առաջին 10-15 րոպեներից հետո մենք սկսեցինք շատ լավ խաղալ։ Մենք մնացինք խաղի մեջ, հաշիվը դարձրինք 1-1։
Բայց հետո սխալ փոխանցում, անդրադարձ, երրորդ գոլ… Ափսոսում եմ վերջին 15-20 րոպեները, բայց մյուս կողմից՝ լավ թիմի դեմ լավ խաղացինք։ Դժվար է հարմարվել նման արդյունքին, երբ նայում ես լուսատախտակին:
Չես կարող կորցնել վերահսկողությունը, պետք է 90-95 րոպե խաղալու համար կայուն լինել: Չպետք է ավարտել հանդիպումն այնպես, ինչպես մենք այսօր արեցինք»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Գվարդիոլան BBC-ին տված հարցազրույցում։