Արեգակի վրա չորս հզոր բռնկում է տեղի ունեցել
Կիրակի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել M հզորության նախավերջին դասի չորս բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Օրվա ամենահզոր բռնկումը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 17:04-ին։
Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X:
Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել, փոխանցում է Shantnews-ը։