Կոտայքում «Mitsubishi Outlander»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին․ կան վիրшվորներ
Փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Գասպարյանը իր վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղելություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու 2 ուղևորները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ։