«Tbilisi Mall»-ի մոտ ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին
Եվրոպամետ բողոքի ակցիաների 67-րդ օրը, ժամը 18:00-ի սահմաններում Tbilisi Mall-ի մոտ անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը տասնյակ անձանց է բերման ենթարկել։
Հայտնի է, որ բերման ենթարկվածների թվում են քաղաքական գործիչներ Գիգի Ուգուլավան, Նիկա Մելիան, Գիորգի Կիրթաձեն և Թենգո Թևզաձեն, ինչպես նաև Դիմա Բիձինաշվիլին։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այն պահին, երբ սկսել են քաղաքացիներին բերման ենթարկել` ճանապարհի մի մասը փակված է եղել ոստիկանների կողմից, իսկ քաղաքացիները փակել էին միայն մեկ հատված։
Հատկանշական է, որ «Վրացական երազանքը» արագացված կերպով օրենք է ընդունել, որով ճանապարհների փակումը դարձել է քրեական օրենսգրքով պատժելի արարք։ Հանրահավաքից առաջ ՆԳՆ-ը երկու նախազգուշական հայտարարություն էր տարածել: