Գնչու, կեղտոտ սերբ․ Սերիա Ա-ի երկրպագուների ռասիզմի հերթական զոհը
«Տորինոյի» սերբ դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչը բացահայտել է, որ «Ատալանտայի» երկրպագուների կողմից ռասիստական վիրավորանքների է ենթարկվել Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի խաղի ժամանակ: Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը Բերգամոյում և ավարտվել է 1:1 հաշվով: 74-րդ րոպեին Միլինկովիչ-Սավիչը հետ մղել է «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգիի պենալտին:
Դարպասապահը նշել է, որ երկրպագուները նրան անվանել են «գնչու» և «կեղտոտ սերբ», ինչպես նաև նրա վրա նետել են տարբեր առարկաներ: Միլինկովիչ-Սավիչը ընդգծել է, որ ռասիզմը չպետք է տեղ ունենա ֆուտբոլում, և որ երկրպագուները պետք է աջակցեն իրենց թիմին՝ խուսափելով նման վարքից: