Փրկարարները Ֆիննական ծոցից 40 ձկնորսի են փրկել
Սանկտ Պետերբուրգի փրկարարները Ֆիննական ծոցի սառույցից ափ են դուրս բերել 40 ձկնորսի, ովքեր չեն կարողացել ափ վերադառնալ գոյացած հեղեղատի պատճառով, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱԻՆ քաղաքի գլխավոր վարչությունը։
«Սառույցի մեջ գոյացած հեղեղատի պատճառով նրանք չեն կարողացել վերադառնալ ափ: Ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատները նրանց ցամաք են դուրս բերել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սանկտ Պետերբուրգի ԱԻՆ գլխավոր վարչությունը կոչ է անում քաղաքի բնակիչներին և հյուրերին դուրս չգալ ջրամբարների վտանգավոր սառույցի վրա։