Կրիշտիանու Ռոնալդուն ներկա է գտնվել UFC Fight Night 250 մրցաշարին
Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն այցելել է UFC Fight Night 250 մրցաշար, որը տեղի է ունենում Էր-Ռիադում (Սաուդյան Արաբիա):
Ռոնալդուն նախկինում հանդիպել է UFC-ի միջին քաշային կարգի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովի հետ և խոստացել է աջակցել նրան մրցաշարում: Մագոմեդովի և Մայքլ Փեյջի մարտը աստղային ֆուտբոլիստը դիտել է Թուրքի Ալ-Շեյխի հետ, սակայն դա չի օգնել Մագոմեդովին: Հաղթանակը մրցավարների միաձայն որոշմամբ տարել է Փեյջը:
Որպես մրցաշարի գլխավոր իրադարձություն՝ նախատեսված է նախկին չեմպիոն Իսրայել Ադեսանյայի և թոփ մարտիկ Նասուրադին Իմավովի մարտը, փոխանցում է Armsport-ը։
Տեսանյութն՝ այստեղ։