Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողները շարունակում են գործադուլը (տեսանյութ)
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողները շարունակում են գործադուլը:
Գործադուլ հայտարարած աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում։
Ակցիայի մասնակիցներին այս ընթացքում կոմբինատի ղեկավարությունից չեն մոտեցել, պահանջները չեն լսել, միայն, ըստ գործադուլ անողների, հայտնել են, որ աշխատավարձերը կբարձրացնեն մինչև 20 տոկոսով, այնինչ ակցիայի մասնակիցները դա բավարար չեն համարում։
«Ասել են՝ 20 տոկոս բարձրացում, դրանից ավելի չի լինելու, ոչ մեկն էլ համաձայն չէ»,- հայտարարել են աշխատակիցները։
ԶՊՄԿ-ն հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե աշխատակիցները «սաբոտաժ են անում» ու նշելով, թե «ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի»:
Հայտարարության կապակցությամբ գործադուլ անող աշխատակիցները նշել են՝ չեն վախենում, իրենց իրավունքների համար են պայքարում։