Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է․ UFC-ի ամերիկացի մարտիկ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 7-րդ համար ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերը հայտնել է, որ իր հաջորդ մրցակիցը կարող է լինել նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը։
«Արման Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է։ Դանա Ուայթը հայտնել է, որ նա պետք է նորից հաղթի ու վերադարձնի իր հանդեպ վստահությունը։ Կստանա՞ Օլիվեյրան տիտղոսային մենամարտի հնարավորություն, դա ես չգիտեմ։ Բայց գիտեմ, որ Արմանը հաջորդը մենամարտում, այդ հնարավորությունը չի ստանա»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Չենդլերի խոսքերն է մեջբերում MMA Junkie-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը պատրաստակամություն էր հայտնել Չենդլերի և Օլիվեյրայի դեմ մենամարտելու՝ տիտղոսային մենամարտի ևս մեկ շանս ստանալու ակնկալիքով։