«Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն» ցուցադրությունը հասանելի է նաև դպրոցներին տրամադրվող տոմսերով. նախարար
Հայաստանի պատմության թանգարանում բացված «Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն» ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում են նաև Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ գրելով.
«Հուսով եմ՝ ցուցադրության ավարտի ժամկետին մնացած շուրջ երկու ամսում բոլորդ կհասցնեք լինել թանգարանում և դիտել ցուցադրությունը»։