Վրաստանից՝ Հայաստան․ Ջոնել Դեսիրեն վերադարձավ ՀՊԼ
«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է հարձակվող Ջոնել Դեսիրեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա խաղացողը նախկինում հանդես է եկել «Լոռի», «Ուրարտու», «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում:
2018/19 մրցաշրջանում Ջոնելը 17 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու։
Արտերկրում «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ) և «Օլիմպիակոս» (Կիպրոս) ակումբներում հանդես եկած Ֆուտբոլիստի նախորդ ակումբը վրացական «Թելավին» էր:
Դեսիրեն ներկայացրել է Հայիթիի Մ-17, Մ-20 և Մ-23 հավաքականները, իսկ 2015 թվականից հանդես է եկել Հայիթիի ազգային թիմում, որի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։