Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն․ վարչապետն ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն թռիչքից։
Հիշեցնենք, որ վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:
Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով:
Լրատվամիջոցների հետ հանդիպմանը վարչապետը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ, բայց շատ կարևոր այց է։
Մանրամասները՝ տեսանյութում։