Խստիվ դատապարտում ենք Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը
«Խստիվ դատապարտում ենք իրավապահ մարմինների կողմից Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որը ակնհայտորեն նախաձեռնվել է քաղաքական ղեկավարության որոշմամբ:
Բաբայանի խոսքը ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի Հանրապետության Սահնանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված կարծիքի ազատ արտահատման սկզբունքների շրջանակներում:
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղաքացի Բաբայանին, դադարեցնել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և այսուհետ ձեռնպահ մնալ բռնաճնշումներից այն անձանց նկատմամբ, ովքեր չեն կիսում իշխանության վարած՝ ներքին և արտաքին քաղաքականությունը»:
ԼՀԿ Կառավարման խորհուրդ