Ղարիբ Բաբայանը չի կալանավորվի, քանի որ քաղաքական խնդիրը լուծված է. Նարեկ Ալոյան
Փաստաբան Նարեկ Ալոյանը գրել է.
«Ղարիբ Բաբայանը չի կալանավորվի, քանի որ քաղաքական խնդիրը լուծված է, իսկ առնվազն կալանավորման հիմքերը բացակայում են.
Գործող իշխանություններին արտաքին քաղաքական լսարանի համար անհրաժեշտ, ընդդիմադիր, առանձին դեպքերում էմոցիոնալ արձագանքը, այդ թվում` պրոադրբեջանական գործելակերպի մասին մեղադրանքները, ստացված են, հետևաբար դեպքի արտաքին քաղաքական կապիտալիզացիան ավարտված է։
Իրավական առումով ակնհայտ է առնվազն կալանավորման հիմքերի բացակայությունը, ուստի քաղաքական և քրեադատավարական գործընթացները կավարտվեն կալանավորման միջնորդության մերժմամբ։
Դեպքի արդյունքում իշխանությունը կարձանագրի արտաքին քաղաքական 1 և ներքաղաքական 2 ձեռքբերում, իսկ ընդդիմությունը 1 հաղթանակ, մասնավորապես.
1. Արտաքին քաղաքական հարթությունում կարձանագրվի, որ իշխանությունները հակված են խաղաղության համաձայնագիր կնքելուն, սակայն նրանց նկատմամբ առկա է ներքին մեծ ճնշում,
2. Ներքաղաքական հարթությունում կարաձանգրվի, որ Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ չեն եղել և "չար ուժերը" իշխանությանը դարձյալ "զրպարտում" էին,
3. Ներքաղաքական հարթությունում կարձանագրվի, որ դատական համակարգը անկախ է և չի կատարում իշխանության "պրոադրբեջանական" քաղաքական պատվերները,
4. Ընդդիմությունը կարձանագրի, որ համատեղ հանրային ճնշումը կանխեց հերթական կալանքը` ինչը համահունչ է 3-րդ կետում նշված իշխանության շահի հետ։
Կապրենք, կտեսնենք»։