Այրվել է խոտածածկույթ
Փետրվարի 1-ին, ժամը 17:58-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրասար գյուղի մոտակայքում գտնվող դաշտային հատվածում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 19։30-ին։ Այրվել է խոտածածկույթ։