Իսրայելն այսօր 183 պաղեստինցի բանտարկյալի ազատ է արձակել
Իսրայելն այսօր ազատ է արձակել 183 պաղեստինցի բանտարկյալի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատանդների փոխանակման շրջանակում:
Ազատ արձակված 18 պաղեստինցի դատապարտված է եղել ցմահ ազատազրկման։
Փետրվարի 1-ին ՀԱՄԱՍ-ն էլ Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել երեք գերու։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի և գերիների վերադարձի մասին գործարքն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին: Այն ստորագրվել է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալով՝ գործարքի առաջին փուլը կտևի 42 օր: Այդ ընթացքում խմբավորումը կազատի 33 իսրայելցի պատանդի՝ ավելի քան 1890 պաղեստինցի բանտարկյալի դիմաց: