2024 թվականին կենսաթոշակային իրավունքն իրացնելու նպատակով Արխիվ է դիմել 24,277 քաղաքացի
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2024թ․-ին սոցիալական ապահովության ծառայությունների միջոցով՝ իրենց կենսաթոշակային իրավունքն իրացնելու նպատակով Արխիվ է դիմել 24,277 ՀՀ և 9,290 ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացի։ Սոցիալ-իրավական բնույթի տարբեր տեղեկանքներ ստանալու նպատակով Արխիվ անձամբ դիմել է 11, 957 քաղաքացի։
Ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավապահ համակարգից ընդհանուր առմամբ ստացվել և պատասխանվել է 50,043 հարցում։