Վարորդները լիարժեք աջակցում և որևէ կերպ չեն խոչընդոտում քաղաքացիների բոյկոտին․ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Վաղ առավոտից գործընկերների հետ շրջում ենք Երևան քաղաքի հանրային տրանսպորտով և զրուցում ենք քաղաքացիների հետ տրանսպորտի գնի անհիմն թանկացման վերաբերյալ։
Այս պահին պետք է արձանագրել.
1․ վարորդներն լիարժեք աջակցում և որևէ կերպ չեն խոչընդոտում քաղաքացիների բոյկոտի նախաձեռնությանը,
2․ քաղաքացիների մեծ մասը լուռ կամ հրապարակային հայտարարություններով մասնակցում է բոյկոտին և չի վճարում 150 դրամ,
3․ քաղաքացիները հիմնականում չեն տեսնում էական բարեփոխում և դժգոհ են տրանսպորտային համակարգի վիճակից,
4․ տրնասպորտի գնի էական թանկացումը սոցիալական անտանելի բեռ է ավելացնում տասնյակ հազարավոր ընտանիքների համար, որոնց մի քանի անդամներն ամենօրյա ռեժիմով օգտվում են հանրային տրանսպորտից, հատկապես խոսքը վերաբերում է' հարյուր հազարավոր թոշակառուներին, աշխատող աղքատներին, ուսանողներին»։
Հիշեցնենք՝ այսօրվանից՝ փետրվարի 1-ից, տրանսպորտի գինը Երևանում թանկացել է՝ դառնալով 150 դրամ։ Հասարակական, քաղաքական գործիչները ակցիա են անում ավտոբուսներում՝ կոչ անելով քաղաքացիներին կա՛մ վճարել 100 դրամ կամ երթևեկել անվճար։