Բժիշկը թվարկել է օրգանիզմում երկաթի դեֆիցիտի ախտանիշները
Օրգանիզմում երկաթի անբավարարությունն ունի մի շարք ախտանիշներ, որոնք տարբերվում են՝ կախված երկաթի դեֆիցիտի աստիճանից։
Երկաթը ունի բազմաթիվ հիմնական գործառույթներ, և դրա պակասը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի և առողջության վրա:
Բժիշկ Դենիս Բաննին «Իզվեստիա»-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ում մոտ է ավելի շատ նկատվում անբավարարության, ինչու է այն հայտնվում, ինչպես կանխել այն։
Երկաթը կատարում է բազմաթիվ հիմնական գործառույթներ։ Այն հեմոգլոբինի մի մասն է, որը պատասխանատու է թոքերից հյուսվածքներ և օրգաններ թթվածնի տեղափոխման համար, պարզաբանել է զրուցակիցը։ Երկաթը նաև մասնակցում է իմունային համակարգի աշխատանքին և նյութափոխանակությանը: Դրա պակասը հանգեցնում է հյուսվածքներում թթվածնի պակասի և նյութափոխանակության գործընթացների խաթարման, հոգնածության ավելացման և կատարողականի նվազման: Դա հաճախ առաջացնում է երկաթի դեֆիցիտի անեմիա, մի վիճակ, որի դեպքում արյունը չի կարող բավարար քանակությամբ թթվածին տեղափոխել, ավելացրել է նա:
«Սկզբնական փուլերում մարդը կարող է փոփոխություններ չնկատել։ Աստիճանաբար ավելանում է հոգնածությունը և թուլությունը: Մաշկը գունատվում է, գլուխը սովորականից ավելի հաճախ է ցավում, ժամանակ առ ժամանակ կարող է առաջանալ գլխապտույտ։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մարդը կարող է զգալ շնչահեղձություն, ահա թե ինչպես է օրգանիզմը փորձում փոխհատուցել թթվածնի պակասը։ Բացի այդ, մաշկը փչանում է, մազերն ու եղունգները դառնում են ավելի փխրուն»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ բացատրել է բժիշկը։