Մարսելը նոր ֆուտբոլիստ ունի
«Ռենի» հարձակվող Ամին Գոուիրին պայմանագիր է կնքել «Մարսելի» հետ, Armsport-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա ալժիրցու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։
Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատում է 19 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Գոուրին անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։