Պետք է հասկանալ՝ ինչու՞ է Ադրբեջանն արհեստականորեն ձգում «խաղաղության» մասին փաստաթուղթ ստորագրելու պրոցեսը. պատգամավոր
Պետք է հասկանալ, թե ինչու՞ է Ադրբեջանն արհեստականորեն ձգում «խաղաղության» մասին փաստաթուղթ ստորագրելու պրոցեսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ես շարունակում եմ պնդել, որ եթե Ադրբեջանը նպատակ ունենա ստորագրելու «Խաղաղության» մասին փաստաթուղթը, ապա որևէ էական խնդիր, սեղանին դրված դրույթների հետ չունի:
Կողմերն ասում են, որ փաստաթղթի 15 հոդվածը համաձայնեցված է ու քննարկում են չհամաձայնեցված` տակը մնացած 2 հոդվածները: Երբ ներկայացվում է, թե որոնք են այդ հոդվածները` սահմանին երրորդ երկրի զորքեր չտեղակայելու և միջազգային վեճերից երկկողմ հետ կանգնելու մասին, ապա սկնհայտ է, որ դրանք ոչ միայն օրակարգի ամենաբարդ հարցերը չեն, այլ կողմերի «հակասություններն» առանձնապես սուր կամ ակնհայտ մերժող տարրեր չեն պարունակում:
Պետք է հասկանալ, թե ինչու՞ է Ադրբեջանը արհեստականորեն ձգում պրոցեսը:
Այստեղ տարբեր պատճառներ կարող են լինել, բայց երկուսին կանդրադառնամ:
Առաջին, Ադրբեջանն իր պահանջների վերաթարմացման կամ ընդլայնման հերթական շրջափուլում է:
Երկրորդ, ուժի կիրառման պլանը որպես տարբերակ ունենալով, Ադրբեջանը ուսումնասիրում է պատերազմի վերսկսման ներքին և արտաքին գործոնները, գնահատում դրա հետևանքները:
Այստեղ նպատակը կարող է լինել Սյունիքի ուղղությամբ հնարավոր օպերացիան և «միջանցքի»` ուժով բացման անվան տակ Սյունիքի կամ դրա մի հատվածի օկուպացիան:
Չմոռանանք, որ «միջանցքի» թեման «խաղաղության» փաստաթղթից հանված է և դրված է առանձին քննարկման օրակարգում»,- գրել է նա։