Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել
Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում բժշկական տարհանման ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Օդային շտապօգնության ընկերությունը, որին պատկանում էր կործանված Learjet 55-ը, հայտարարել է, որ ինքնաթիռում եղել են անձնակազմի չորս անդամները, մանկական բաժանմունքի մեկ բուժառու և ուղեկցորդը։
«Ներկա դրությամբ մենք չենք կարող վստահեցնել, որ կան փրկվածներ»,- հայտարարել են Jet Rescue Air Ambulance-ից։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ աղետը գրանցվել է տեղական ժամանակով 18։30։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Ֆիլադելֆիայի քաղաքապետը հայտնել է, որ մի քանի տուն ու մեքենա է այրվել․ երկու ժամ անց հրդեհը մարվել է։
Ինքնաթիռը տեղափոխելիս է եղել մեքսիկացի աղջնակի, ով բուժվում էր վտանգավոր հիվանդությունից։ Ինքնաթիռի կործանման պատճառները դեռ հայտնի չեն։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ աղետի պահին եղել է սառը և անձրևոտ եղանակ, ցածր տեսանելիություն։