ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված մշակութային երեկո
Հունվարի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Things to do DC կազմակերպության հետ, նախաձեռնել էր հերթական մշակութային երեկոն՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, ում անունը ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Իր բացման խոսքում դեսպան Լիլիթ Մակունցը անդրադարձավ հայկական մշակութային հարուստ ժառանգությանը, աշխարհահռչակ հայ արվեստագետներին, մասնավորապես Սերգեյ Փարաջանովի գործունեությանը։
Բանասիրական գիտությունների թեկնածու, դեցենտ Ալվարդ Սեմիրջյանը, «Նռան գույնը» ֆիլմից հատվածների ցուցադրության միջոցով, ներկայացրեց Փարաջանովի արվեստն ու ստեղծագործությունները։
Երեկոն ավարտվեց դաշնակահարուհի Նաիրա Բաբայանի կողմից Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատուրյանի հանրահայտ ստեղծագործությունների կատարմամբ։