Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի ծառերին․ զոհ կա
Փետրվարի 1-ին` ժամը 01:02-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ակունք ավտոճանապարհին՝ Ակունք գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Maserati մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին գտնվող ծառերին․ ուղևոր Վ․ Ն․-ն (ծնված 1996 թ.) մահացել է։
Փրկարարները քաղաքացիների հետ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վ․ Ն․-ի դին: