Հովիկ Աղազարյանը թեժացնում է Փաշինյանի հետ «մենամարտը». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը սրում է վիճակը ու թեժացնում Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական «մենամարտը»:
ՔՊ կուսակցությունից հեռացվելուց եւ խմբակցությունից ինքնակամ դուրս գալուց հետո՝ Հովիկ Աղազարյանը հիմա էլ որդուն է հրահանգել դուրս գալ ՔՊ-ից:
Երեկ հայտնի դարձավ, որ Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, իր դիմումի համաձայն դուրս է գալիս ՔՊ-ից։
Հովսեփ Աղազարյանը տարբեր տարիների պաշտոնի է նշանակվել, հետո՝ ազատվել:
Նախ հեռացվել էր Նոր նորքի փոխթաղապետի պաշտոնից, իսկ հոր հետ կապված սկանդալից հետո ազատվել էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից:
Ի դեպ, Աղազարյանի մյուս որդին էլ՝ Իվան Աղազարյանը, երդվյալ դաշնակցական է:
Կարելի է ասել, որ Աղազարյանների ընտանիքը, որ մի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մոլի կողմնակիցն ու վստահելին էր, հիմա նրա ամենաթունդ ընդդիմադիրն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Հովիկ Աղազարյանը նաեւ իր թիմն է ձեւավորում. բանակցություններ է վարում տարբեր գործիչների, հատկապես՝ նախկին ՔՊ-ականների հետ ու համոզում է նրանց, որ միանան իր եւ Հակոբ Ասլանյանի նորաթուխ կուսակցությանը և պայքարեն Փաշինյանի դեմ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: