Վանաձորում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ը և «Hyundai»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է
Հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում բախվել են «Opel» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են «Hyundai»-ը, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։