Ռոդրիգոն պատասխանել է սաուդյան ակումբին
Մադրիդի «Ռեալը» առաջարկ է ստացել «Ալ-Հիլալից» հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերի համար՝ 300 մլն եվրոյի չափով: Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լրագրող Էդու Ագիրրեն El Chiringuito TV-ի եթերում։
Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան ակումբը պատրաստ է բրազիլացի ֆուտբոլիստին վճարել 140 մլն եվրո։ Նշվում է, որ Ռոդրիգոն նույնիսկ չի դիտարկել նման առաջարկն ու անմիջապես մերժել է այն։ Այդուհանդերձ, Սաուդյան Արաբիայում չեն հրաժարվում 24-ամյա խաղացողին ձեռք բերելու մտքից և պատրաստ են համապատասխան քայլեր ձեռնարկել այս ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 28 հանդիպման՝ խփելով 12 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ հաշվարկված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 100 մլն եվրո։