Արման Եղոյանն ու Մերի Գալստյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցելու ուղիները
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և փոխնախագահ Մերի Գալստյանը հունվարի 31-ին հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Խոսելով ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորության մասին` հյուրերը հանձնաժողովի ներկայացուցիչներին են փոխանցել այդ գործընթացում բարեփոխումների իրականացման իրենց օրակարգը:
Գործընթացի արդյունավետ կիրարկման համար կողմերը միմյանց հետ համագործակցելու տարբեր ուղիներ են քննարկել: Վերջիններս պայմանավորվել են պարբերաբար հանդիպել ու քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: