Մոլդովան Եվրամիությունից 64 մլն եվրո դրամաշնորհ կստանա էներգետիկ ճգնաժամի կարգավորման համար
Մոլդովան Եվրամիությունից 64 մլն եվրո դրամաշնորհ կստանա էներգետիկ ճգնաժամի կարգավորման համար։ Վարչապետ Դորին Ռեչանը հայտնել է, որ ֆինանսավորման մասին պայմանագիր կստորագրվի Եվրահանձնաժողովի հետ:
Նրա խոսքով՝ գումարը կուղղվի «Դնեստրի աջ և ձախ ափերին աջակցելուն»։ Վարչապետի խոսքով՝ ընդհանուր գումարից 30 մլն եվրոն կծախսվի էներգառեսուրսների գնման, 20 մլն եվրոն՝ Մերձդնեստրի գազամատակարարման, 10 մլն եվրոն՝ Դնեստր գետի աջ ափն էլեկտրաէներգիայով ապահովելու համար:
Մնացած 34 միլիոնը կտրամադրվի որպես բյուջետային աջակցություն։