Երևան, 31.Հունվար.2025, 00:00 |
Նուբարաշենի ղեկավարի օգնականի մոտ թմրամիջոց է... Ադրբեջանական SOCAR-ը բաժնեմաս է գնել Իսրայելի... Օրբանը սպառնացել է արգելափակել ՌԴ-ի դեմ պատժա... Մեղրիի մասին փաստերով. հայկական կողմը չի համա... Հայաստանը պետք է դադարեցնի կրակի հետ խաղալ. Տ... Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգ... Ֆինանսների նախարարը հանդիպել է Իվանա Ժիվկովիչ... Պետական ռեսուրսների արդար բաշխման միջոցով կար... ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությ... Բեն Ավետիսյանը և Դիանա Տոնոյանը սպասում են եր... Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում Պապոյանը ծանոթացել է Եղվարդի համակցված կերերի... Մոլդովան Եվրամիությունից 64 մլն եվրո դրամաշնո... Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրե... Ֆինլանդիան 198 միլիոն եվրոյի ռազմական օգնությ... Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է ՀՀ-ում ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արթիկի համայնքային ոստիկանները գողության դեպք... Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ ... Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգո... Լուկաշենկոյի հետ իմ բանավեճն ավարտվել է. Փաշի... Որոշ ուժեր ցանկանում են փչացնել Բաքվի և Մոսկվ... 40 աճյուն են հայտնաբերել․ Վաշինգտոնի մոտակայք... Միլանի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց ֆրանս... Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլա... Քննարկվել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ... Բանկային գաղտնիքը «սրբազան կով չէ», կարող ենք... Ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կա... 2020-ի նոյեմբերին եղել է մի շաբաթ, որ բացի ջր... «ՀայաՔվե»-ն իր զորակցությունն է հայտնում Մամի... «Արա, Տիկո, 150 դրամի համար էս ինչ ես անում»․... Հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանեն... Թրամփը ԲՐԻԿՍ-ի անդամներին սպառնացել է 100% մա... Ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին... Նիկոլ Փաշինյանը՝ Թրամփի հետ հանդիպման մասին «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում 30-ամ... ՔՊ-ի հետ պայմանավորվել էիք՝ շոու սարքեք, որ 1... Ադրբեջանում նռնակի պայթյունից կան զոհեր և վիր... Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Տրանսպորտի մեկ ուղետոմսը փետրվարի 1-ից կարժեն... Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական փաստա... Ես ջհանդամ, Հայաստանի հետ բաներ տեղի կունենան... Թրամփը Վաշինգտոնում ավիավթարի մեջ մեղադրել է ... Մանրամասներ՝ Սարամեջ գյուղի խաչմերուկում տեղի... Հայկ Մարությանը փոխանակ տատիկին ասի՝ ձրի ես ե... Ինչո՞ւ օրհներգը չպետք է ավարտվի «…Որ յուր ազգ... Գառնիկ Լևոնյանն աշխատանքից ազատվել է Վարդան Կոստանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տե... ՀՀ-ում ՏԱՑ-ը 2024-ի հունվար-դեկտեմբերին նախոր... Հայտարարագիրը հարկային դաշտ կբերի մարդկանց, ո... Նոր կադրեր՝ ինչպես են կարմիր բերետավորները քա... ԱՄՆ-ն այժմ ֆինանսավորում է Ուկրաինայում ձգձգվ... Ի՞նչ է կատարվում Երևանի ավագանու արտահերթ նիս... Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր Խոշոր ավտովթար՝ Երևանում. վիրավորների մեջ անչ... Տիգրան Ավինյանը քաղաքական «բեզաչյոտնիկ ա»․ ավ... Խոշոր հրդեհ՝ Մոսկվայի հոսթելներից մեկում․ տար... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը.... Թատերահամերգային կազմակերպությունների կառավար... Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբեր... Արձանագրվել է 14 պատահար․ 16 անձ վիրավորվել է «Հանգստացաք հլը մի հատ․ ձեր քուչի մակարդակի բ... Նիկոլ Փաշինյանի կորտեժը «սլանում» է Մարզահամե... Ավարտվել է զինծառայողին անզգուշությամբ ինքնաս... Համացանցում տարածված տեսանյութում պատկերված ա... Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակց... Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում է... Երևանում հրդեհ է բռնկվել գազալցակայանի տանիքո... 1 զոհ, 3 վիրավոր. Լոռիում «Opel»-ը բախվել է է... Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի... Աստղագուշակ՝ հունվարի 31-ի համար Տիգրան Մեծի պողոտայում 4 մեքենա է բախվել․ կան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վահագն Ալեքսանյանը չի հաշտվում Անահիտ Ավանեսյ... Իշխանությունը ԲԴԽ անդամի նոր թեկնածու չի կարո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լ... Ռադիոյի աշխատակիցներին արգելել են իշխանությու... ԱԱԾ-ի «պադվալում» նույն խցում են նստել. «Հրապ... Մեկնարկել է գյումրեցի ընդդիմադիր կլանների «ստ... Անդրանիկ Քոչարյանը խայտառակեց Քննչական կոմիտե... Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները... Անհետ կորածների ծնողներին ԱԺ-ն «բանտարկել» էր... Մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած վթարից Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ Պրեմիերա. Լիլի Մորտո- «Ты идеален» Նեյմարը հայտարարել է հարազատ ակումբ վերադառնա... Դրամաշնորհային աջակցություն՝ սփյուռքի կրթամշա... Հայաստանի ուրարտական ժառանգության ամենամեծ կա... Մեր հարաբերությունները երբեք վատ չեն եղել․ Ռո... Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայ... Երևանում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի, ո... Քննարկում՝ ՀՀ-ում նոր արդյունաբերական ձեռնարկ... Վաշինգտոնի ավիաաղետից փրկվածներ չկան․ Թրամփ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակց... Մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարա... Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պե... Տոտենհեմը նոր տրանսֆեր է համաձայնեցրել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգ... Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում ողբերգական վթ... Սկսվում է Առաջավորաց պահքը․ ապաշխարության շաբ...

Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում․ ստորագրվել են փաստաթղթեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, բուհերի ղեկավարներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունն առաջնահերթություն է երկու երկրների կառավարությունների համար:

«Այս նպատակով նախատեսել ենք մի շարք փաստաթղթերի ստորագրում, ինչը հնարավորություն է ընձեռելու ՀՀ երկու բուհերին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, ամրապնդելու կապերը և խորացնելու համագործակցությունը համապատասխանաբար Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիական ինստիտուտի միջև»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ ԵԹԿՊԻ-ն, լինելով ֆրանկոֆոն բուհ, Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ նոր ծրագրեր իրականացնելու, կապերը սերտացնելու, բուհի միջազգայնացմանը զարկ տալու նոր հնարավորություն կունենա, ինչը երկկողմանի շահավետ կլինի:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում, որոնք կնպաստեն ֆրանկոֆոն միջավայրի բարելավմանը և նոր ծրագրերի իրականացմանը:

Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր են ագրոկրթության զարգացումը և այս ուղղությամբ հեռանկարային ծրագրերի իրականացումը:

«Նախորդ տարի բազմաթիվ կարևոր որոշումներ են ընդունվել՝ ուղղված ագրարային կրթության զարգացմանը: Ակադեմիական քաղաքի համատեքստում նախատեսվում է բուհի ամբողջական վերափոխման և ագրարային ոլորտի կրթության նոր հայեցակարգի մշակում: Վստահ ենք, որ այս համագործակցությունն օգնելու է ամրապնդել կապերը Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ և միաժամանակ զարկ տալ ագրարային ոլորտում կրթության բարեփոխմանը՝ խթանելով որոշ կրթական ծրագրերով, այդ թվում՝ մարքեթինգային և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիական գիտելիքներ պահանջող մասնագիտություններով կրթության կազմակերպումը»,- հայտնել է նախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ ներկայում շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը բուհերի կառավարման թափանցիկության, հաշվետվողականության նոր չափանիշներ է սահմանում, և համագործակցությունները օգնելու են փոխառել մեկմեկու դրական փորձը:

«Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների համատեղ ջանքերի արդյունք համարվող Ֆրանսիական համալսարանը Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխման մասնակիցներից է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս ընդգծել է երկկողմ կապերի զարգացման դինամիկան․ «Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային և կրթական համագործակցությունն առաջընթաց է ապրում, և այս ուղղությամբ ջանքերն անգնահատելի են: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Ֆրանսիական ինստիտուտի համատեղ աշխատանքներով համագործակցության նոր հիմք է դրվում»:

Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների համար ագրարային ոլորտն առաջնահերթ է, ուստի կարևոր է, որ բարձրագույն կրթության, գիտության ոլորտներն իրենց դերն ունենան այս բնագավառում:

Հաջորդաբար տեղի է ունեցել համագործակցության փաստաթղթերի ստորագրումը՝

• «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործունեության համար տարածք տրամադրելու մասին» պայմանագիրը, որը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

• «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի միջև» համագործակցության համաձայնագիրը ստորագրել են

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարը։

• «ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ագրարային կրթության ոլորտում համալսարանական համագործակցության վերաբերյալ» գործընկերության համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյան և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինին։

• «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև ՀՀ-ում ագրարային ոլորտի կրթության որակի և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։

Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նշմամբ՝ աշխարհի զարգացման տեմպերը պահանջում են համագործակցության ընդլայնում. «Ագրարային համալսարանը կարևորում է հանրապետության գյուղատնտեսության վերելքի ապահովումը՝ բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման միջոցով: Այս համագործակցությամբ մենք սկիզբ ենք դնում գյուղատնտեսության ուղղությամբ ֆրանսիական բարձրագույն կրթության կազմակերպման փորձը Հայաստան բերելու գործընթացին:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի տեղեկացմամբ՝ բուհի համագործակցությունը Ֆրանսիական ինստիտուտի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն երկու տարվա պատմություն ունի․ «Օրեր առաջ պայմանագիր ենք կնքել, որի շրջանակում Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի հետ նոյեմբերից սկսելու ենք աշխատել երկակի դիպլոմների տրամադրման ուղղությամբ՝ ժամանակակից պարի մասնագիտացմամբ։ Անչափ կարևորում եմ այն որակը, որը կունենանք այս համագործակցության շրջանակում, որովհետև մեր ուսանողներն ու դասախոսներն ունեն այն պոտենցիալը, որի շնորհիվ որոշակի փուլում կհավասարվենք միջազգային մակարդակին»,- ասել է ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանը:

Այս թեմայով

Նուբարաշենի ղեկավարի օգնականի մոտ թմրամիջոց է... Ադրբեջանական SOCAR-ը բաժնեմաս է գնել Իսրայելի... Օրբանը սպառնացել է արգելափակել ՌԴ-ի դեմ պատժա... Մեղրիի մասին փաստերով. հայկական կողմը չի համա... Հայաստանը պետք է դադարեցնի կրակի հետ խաղալ. Տ... Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգ... Ֆինանսների նախարարը հանդիպել է Իվանա Ժիվկովիչ... Պետական ռեսուրսների արդար բաշխման միջոցով կար... ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությ... Բեն Ավետիսյանը և Դիանա Տոնոյանը սպասում են եր... Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում Պապոյանը ծանոթացել է Եղվարդի համակցված կերերի... Մոլդովան Եվրամիությունից 64 մլն եվրո դրամաշնո... Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրե... Ֆինլանդիան 198 միլիոն եվրոյի ռազմական օգնությ... Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է ՀՀ-ում ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արթիկի համայնքային ոստիկանները գողության դեպք... Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ ... Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգո... Լուկաշենկոյի հետ իմ բանավեճն ավարտվել է. Փաշի... Որոշ ուժեր ցանկանում են փչացնել Բաքվի և Մոսկվ... 40 աճյուն են հայտնաբերել․ Վաշինգտոնի մոտակայք... Միլանի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց ֆրանս... Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլա... Քննարկվել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ... Բանկային գաղտնիքը «սրբազան կով չէ», կարող ենք... Ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կա... 2020-ի նոյեմբերին եղել է մի շաբաթ, որ բացի ջր... «ՀայաՔվե»-ն իր զորակցությունն է հայտնում Մամի... «Արա, Տիկո, 150 դրամի համար էս ինչ ես անում»․... Հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանեն... Թրամփը ԲՐԻԿՍ-ի անդամներին սպառնացել է 100% մա... Ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին... Նիկոլ Փաշինյանը՝ Թրամփի հետ հանդիպման մասին «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում 30-ամ... ՔՊ-ի հետ պայմանավորվել էիք՝ շոու սարքեք, որ 1... Ադրբեջանում նռնակի պայթյունից կան զոհեր և վիր... Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Տրանսպորտի մեկ ուղետոմսը փետրվարի 1-ից կարժեն... Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական փաստա... Ես ջհանդամ, Հայաստանի հետ բաներ տեղի կունենան... Թրամփը Վաշինգտոնում ավիավթարի մեջ մեղադրել է ... Մանրամասներ՝ Սարամեջ գյուղի խաչմերուկում տեղի... Հայկ Մարությանը փոխանակ տատիկին ասի՝ ձրի ես ե... Ինչո՞ւ օրհներգը չպետք է ավարտվի «…Որ յուր ազգ... Գառնիկ Լևոնյանն աշխատանքից ազատվել է Վարդան Կոստանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տե... ՀՀ-ում ՏԱՑ-ը 2024-ի հունվար-դեկտեմբերին նախոր... Հայտարարագիրը հարկային դաշտ կբերի մարդկանց, ո... Նոր կադրեր՝ ինչպես են կարմիր բերետավորները քա... ԱՄՆ-ն այժմ ֆինանսավորում է Ուկրաինայում ձգձգվ... Ի՞նչ է կատարվում Երևանի ավագանու արտահերթ նիս... Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր Խոշոր ավտովթար՝ Երևանում. վիրավորների մեջ անչ... Տիգրան Ավինյանը քաղաքական «բեզաչյոտնիկ ա»․ ավ... Խոշոր հրդեհ՝ Մոսկվայի հոսթելներից մեկում․ տար... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը.... Թատերահամերգային կազմակերպությունների կառավար... Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբեր... Արձանագրվել է 14 պատահար․ 16 անձ վիրավորվել է «Հանգստացաք հլը մի հատ․ ձեր քուչի մակարդակի բ... Նիկոլ Փաշինյանի կորտեժը «սլանում» է Մարզահամե... Ավարտվել է զինծառայողին անզգուշությամբ ինքնաս... Համացանցում տարածված տեսանյութում պատկերված ա... Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակց... Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում է... Երևանում հրդեհ է բռնկվել գազալցակայանի տանիքո... 1 զոհ, 3 վիրավոր. Լոռիում «Opel»-ը բախվել է է... Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի... Աստղագուշակ՝ հունվարի 31-ի համար Տիգրան Մեծի պողոտայում 4 մեքենա է բախվել․ կան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վահագն Ալեքսանյանը չի հաշտվում Անահիտ Ավանեսյ... Իշխանությունը ԲԴԽ անդամի նոր թեկնածու չի կարո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լ... Ռադիոյի աշխատակիցներին արգելել են իշխանությու... ԱԱԾ-ի «պադվալում» նույն խցում են նստել. «Հրապ... Մեկնարկել է գյումրեցի ընդդիմադիր կլանների «ստ... Անդրանիկ Քոչարյանը խայտառակեց Քննչական կոմիտե... Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները... Անհետ կորածների ծնողներին ԱԺ-ն «բանտարկել» էր... Մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած վթարից Դավիթ Խուդաթյանը գործուղվում է Ֆիլիպիններ Պրեմիերա. Լիլի Մորտո- «Ты идеален» Նեյմարը հայտարարել է հարազատ ակումբ վերադառնա... Դրամաշնորհային աջակցություն՝ սփյուռքի կրթամշա... Հայաստանի ուրարտական ժառանգության ամենամեծ կա... Մեր հարաբերությունները երբեք վատ չեն եղել․ Ռո... Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայ... Երևանում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի, ո... Քննարկում՝ ՀՀ-ում նոր արդյունաբերական ձեռնարկ... Վաշինգտոնի ավիաաղետից փրկվածներ չկան․ Թրամփ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակց... Մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարա... Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պե... Տոտենհեմը նոր տրանսֆեր է համաձայնեցրել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգ... Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում ողբերգական վթ... Սկսվում է Առաջավորաց պահքը․ ապաշխարության շաբ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan