Ֆինլանդիան 198 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կմատակարարի Ուկրաինային
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարգադրություն է ստորագրել Ուկրաինային ռազմական օգնության 27-րդ փաթեթը տրամադրելու վերաբերյալ, որը կկազմի 198 միլիոն եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։
«Օպերատիվ պատճառներով և օգնության անվտանգ առաքումն ապահովելու նպատակով պաշտպանության նախարարությունը լրացուցիչ մանրամասներ չի հայտնում օգնության ստույգ բովանդակության, միջոցի կամ գրաֆիկի մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային արդեն մատակարարված ռազմական տեխնիկայի ընդհանուր արժեքն այժմ կազմում է 2,5 միլիարդ եվրո։
Ըստ գերատեսչության՝ օգնությունը ցուցաբերվում է՝ հաշվի առնելով ինչպես Ուկրաինայի կարիքները, այնպես էլ Պաշտպանության ուժերի ռեսուրսների հետ կապված իրադրությունը։