Լուկաշենկոյի հետ իմ բանավեճն ավարտվել է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԵՄ-ի հետ Նիկոլ Փաշինյանի մերձենալու քաղաքականությունը Հայաստանը կործանելու վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարություններին, նշեց, որ ցանկություն չունի արձագանքելու Բելառուսի նախագահին:
«Լուկաշենկոյի հետ իմ բանավեճն ավարտվել է. ես Լուկաշենկոյի հետ բանավեճի բան այլևս չունեմ»,- ասաց նա։