40 աճյուն են հայտնաբերել․ Վաշինգտոնի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետևանքները
Փրկարարները հայտնաբերել են Վաշինգտոնի մոտակայքում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվածների 40 աճյուն՝ հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ի երեկոյան American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռն օդում բախվել էր ռազմական ուղղաթիռի հետ և ընկել Պոտոմակ գետը։ Ինքնաթիռում եղել է 64 մարդ՝ 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ երեք զինվորական։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ բոլորը զոհվել են: Ինքնաթիռում այդ թվում ռուս գեղասահորդներ և այլ ռուսաստանցիներ են եղել: Չինական ԶԼՄ-ների տվյալով՝ զոհվածների թվում կան նաև Չինաստանի քաղաքացիներ:
Դոնալդ Թրամփի խոսքով՝ վթարը հավանաբար տեղի է ունեցել ուղղաթիռի պատճառով: Պոտոմակ գետում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի սև արկղերը, այժմ դրանք ուսումնասիրվում են: