Միլանի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց ֆրանսիական անվանի ակումբը
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ստանձնել է «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնը, հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը իր պաշտոնական կայքում։
Պորտուգալացի մասնագետի պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։
Հիշեցնենք, որ 51-ամյա մասնագետը «ռոսոներիների» գլխավոր մարզչի պաշտոնը լքել է 2024 թվականի դեկտեմբերին։
Նախկինում Ֆոնսեկան մարզել է «Լիլը», «Ռոման», «Շախտյորը», «Բրագան», «Պորտուն» և այլ թիմեր, փոխանցում է Armsport-ը։