Հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի մեկը. վարչապետ
ID քարտի հետ կապված հերթը մինչև հունիսն է, մենք հետևյալ որոշումն ենք կայացրել, որ մենք էս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի մեկը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք, էլի եմ ասում՝ մի տնից չենք, մի հալի ենք, բոլորս երբ իմացանք ID քարտ է պետք, բոլորով նույն ժամին միանգամից գնում ենք նույն գործողությունն անելու, դա կհասնի հունիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբերն էլ կգա. բա էդ դեպքում ի՞նչ ենք անելու: Մենք ասում ենք հետևյալը՝ եթե մարդը պատշաճ ձևով դիմել է ID քարտ ստանալու համար, վճարումը կատարել է և այլն, և Կառավարության պատճառով, այդ հերթի պատճառով ID քարտը չի ստացել, այս ժամկետներն իր համար կասեցվում են: Համարվում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, և իր հետ խնդիր չկա: Եթե մարդը մեր պատճառով հունվարին ստացավ ID քարտը և լրացրեց 24 և 25 թվականի համընդհանուր հայտարարագիրը, սոցիալական կրեդիտները երկու տարվա կստանա միաժամանակ»,- նշեց վարչապետը: