Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական փաստաթուղթն ունենք. Փաշինյան
Սահմանազատման պրոցեսը 2024-ին շատ առարկայացավ: Մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական փաստաթուղթն ունենք, որը երկու երկրների ընթացակարգերով անցել է, և ամեն երկիր իր ընթացակարգով դե յուրե հաստատել է փաստաթուղթը, ինչը շատ կարևոր, անկյունաքարային նշանակություն ունի: Այդ մասին հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում կողմերը, հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի Իսլամական Հանրապետության սահման Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման աշխատանքների վրա: Մնացած տեղեկությունները կհայտնեն»,- ասաց նա: