Գառնիկ Լևոնյանն աշխատանքից ազատվել է

Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է ՀՀ ներքին գործերի նախարարության Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ Գառնիկ Լևոնյանը:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից:
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արա Ֆիդանյանի որոշմամբ՝ Գևորգ Խանաղյանը նշանակվել է Երևանի Հաշվառման-քննական բաժնի պետի պաշտոնակատար: