«Հանգստացաք հլը մի հատ․ ձեր քուչի մակարդակի բազարները էս դահլիճից դուրս բերեք»․ հրմշտոց և վիճաբանություն՝ քաղաքապետարանում
Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում հրմշտոց և վիճաբանություն տեղի ունեցավ։
Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությունը սահմանել 150 դրամ ամբողջ 2025թ. ընթացքում։
Ավագանու անդամներից մեկը խոսեց այն մասին, որ 300 դրամ արժողությամբ տոմսը արդեն կարժենա 150 դրամ։ Ի պատասխան փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ 1 ուղևորության արժեքը երբեք չի եղել 300 դրամ։ Տիգրան Ավինյանը համաձայնեց և նշեց, որ 1 տարի ընդդիմադիր ուժերը խոսել են այդ 300 դրամի մասին․ «Դուք ասել եք 300 դրամ, ժողովուրդը շատ լավ տեսել ա»։
Դրանից հետո աղմուկ սկսվեց, քաղաքապետը արձագանքեց՝ «էսքան մի՛ ոգևորվեք, էսքան մի ոգևորվեք։ Մի տարի խոսացել եք, հանգստացե՛ք։ Հանգստացաք հլը մի հատ։ Ոստիկանությանը հրավիրեք ներս, խուլիգանությունը այս դահլիճում չի ընդունվելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։