1 զոհ, 3 վիրավոր. Լոռիում «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտումp
Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Արման Խոյեցյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 97 կմ հատվածում` Սարամեջ բնակավայրի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա երկաթե ցուցանակին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ա. Խոյեցյանը, ուղևորներ՝ Լոռու մարզի բնակչներ 19-ամյա Մաթևոս Մակարյանը և 18-ամյա Լաուրա Թարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Համլետ Պողոսյանը տեղում մահացել է: