Հայաստանի ուրարտական ժառանգության ամենամեծ կառույցն անտեր է
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի հաստիքը շարունակում է թափուր մնալ։ Քաղաքապետարանը արդեն 8 ամիս է` պաշտոնում տնօրեն չի նշանակել, իսկ առաջին 1.5 ամիսը անգամ ԺՊ չի եղել, որը կզբաղվի թանգարանի հետ կապված խնդիրների լուծմամբ։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել քաղաքապետարանի հետ՝ պարզաբանում ստանալու, թե ինչն է պատճառը, որ մինչև այժմ մրցույթ չի հայտարարվել, սակայն Oragir.News-ի զանգերն անպատասխան մնացին։
Կարելի է ենթադրել, որ Հայաստանի կարևորագույն թանգարաններից մեկը հանձնվել է բախտի քմահաճույքին և չի հետաքրքրում ո՛չ քաղաքային, ո՛չ կենտրոնական իշխանություններին։