Մեր հարաբերությունները երբեք վատ չեն եղել․ Ռոնալդու
Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին հարցին.
«Իմ հարաբերությունները Մեսսիի հետ երբեք վատ չեն եղել, ես կասեի՝ ճիշտ հակառակը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է «Ալ Նասրի» հարձակվողը Էդու Ագիրեին։
Ամբողջական հարցազրույցը, որը պորտուգալացի ֆուտբոլիստը տվել է Էդու Ագիրեին, եթեր կհեռարձակվի փետրվարի 3-ին։
Կրիշտիանուն այժ ներկայացնում է «Ալ Նասրը», իսկ Լիոնելը՝ «Ինտեր Մայամին»: