Երևանում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի, ոտքերի մոտ էլ՝ ինքնաձիգ
Հունվարի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աթոյան փողոցի տներից մեկի բակում կրակոցի ձայն է լսվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները Աթոյան փողոցի նշված հասցեում՝ բակում, հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ հրազենային վնասվածքով։
Դիակի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվածը ինքնասպանություն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 24-ամյա Դավիթ Ա.-ն է։